El’-Shark թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններին կապված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հիմնախնդրի հետ։
Չավուշօղլուն ընդգծել է, որ թուրք քաղաքական գործիչները երբեք չեն հայտարարել, որ հուլիսի 15-ին երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Վաշինգտոնը.
«Մենք երբեք նմանատիպ խոսակցությունները չենք ընդունում լրջորեն։ Սակայն մենք նշել ենք, որ նման դիրքորոշումը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն Թուրքիային չի արտահանձնի ահաբեկիչ Գյուլենին»։










































