Մեծ Բրիտանիայի կառավարությունը և մի շարք ընկերություններ մեկ միլիարդ ֆունտ սթեռլինգ կտրամադրեն, այսպես կոչված, «ապագայի մեքենայի» շարժիչի տեխնոլոգիայի մշակման գիտահետազոտական կենտրոնին, որն իր հերթին աշխատանքով կապահովի 30 հազար մարդու, հաղորդում է The Telegraph-ը:
27 ընկերություններից բաղկացած խումբը, այդ թվում՝ BP նավթային հսկան, կներդնեն 500 միլիոն ֆունտ սթեռլինգ ցածր ածխածնային տեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրության համար: Այդքան գումար կհատկացնի նաև բրիտանական կառավարությունը:
Հայտնի է, որ բացի BP-ից, նախագծին կմասնակցեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ BMW-ն, Bosch-ը, Ford-ը, Nissan-ը, Tata Motors-ը և այլն:
Շարժիչների համար ինովացիոն տեխնոլոգիաների մշակման նպատակով նախատեսվում է վարձել 30 հազար մարդու: Ծրագիրը նախատեսված է առնվազն 20 տարվա համար:









































