Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցընկերները գտել են անգիտակից վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ ախտորոշման նպատակով հրավիրվելու է նյարդաբանը: Սա առաջին դեպքն է: Այս պահին հայտնի է, որ նա իր անգիտակից լինելու մասին ոչինչ չի հիշում:








































