Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կատակել է, թե կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող էր հեռանալ թուրինյան ակումբից` բասկետբոլում մարզչին զիջելու պատճառով: Այդ մասին հայտնում է goal.com-ը
«Պոգբայի հետ հիանալի հարաբերություններ ունեինք: Ըստ էության, այդպիսին են հարաբերություններս թիմի բոլոր խաղացողների հետ:
Հնարավոր է, որ Պոլը մինչ այժմ զայրացած է` ինձ ֆուտբոլում և բասկետբոլում պարտվելու համար: Այդ պատճառով էլ նա հեռացավ «Յուվենտուս»-ից»,- կատակել է Ալեգրին:
Հիշեցնենք` 23-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 105 մլն եվրո:








































