Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս առանց վիզայի ռեժիմ կսահմանի ուկրաինացիների համար։ «Ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս ԵՄ-ն որոշում կընդունի, արդեն հաշված շաբաթներ են մնացել մինչ այն, երբ միացյալ Եվրոպան առանց վիզայի իր դռները կբացի ուկրաինացիների համար»,- ասել է նա Խարկով աշխատանքային այցի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Ուկրաինան հզոր ֆինանսական «բարձիկ» կստանա բարեփոխումների համար՝ ԵՄ տրանշի տեսքով։









































