Երեկ Պրահայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը, , որն անցկացվում է մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային խմբերում:
Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի 21 պատվիրակ: Մեր շախմատիստները ներկայացված են 12 ենթախմբերից տասնմեկում:
Երեկ տեղի ունեցան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները, որում Հայաստանի 21 պատվիրակից 14-ը տարան հաղթանակ, երեք շախմատիստ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով և միայն չորսը պարտվեցին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա









































