Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մոտ ապագայում Վիեննայում կայանալիք համատեղ հանձնաժողովի հանդիպման ժամանակ քննարկել ԱՄՆ կողմից միջուկային գործարքի խախտումների հարցը:
Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. «Մենք մտադիր ենք մոտ ապագայում անցկացնել համատեղ հանձնաժողովի ևս մեկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է ԱՄՆ կողմից միջուկային գործարքի կատարումը, ինչպես նաև այլ հարցեր»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ու «Վեցյակի» համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանի շրջանակներում, և որ քննարկվելու է միջուկային գործարքի իրագործման հարցը:









































