«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը քիչ առաջ ստացել է լիազորագիրը, որի միջոցով Խանդոյանի վստահված անձը Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը: Այս մասին մեզ հայտնեց «Առաջին լրատվական»-ի թղթակիցը, ով այս պահին գտնվում է Ծաղկահովիտում:











































