Saturday, 13 06 2026
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

ՄՖԿ՝ Գեոթիմը կարող է օրինակ դառնալ այլ հանքարդյունաբերողների համար

ՄՖԿ-ն Բրիտանական Lydian International-ի բաժնետերերից է, որի հայաստանյան դուստր Գեոթիմը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: 

ՄՖԿ-ի հանքարդյունաբերական ներդրումային նախագծերում բնապահպանական ու սոցիալական հարցերով մասնագետ Ռայմի Բելթրանը պատմել է Մեդիամաքս-ին ՄՖԿ-ի բնապահպանական և սոցիալական պահանջների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպե՞ս է կորպորացիան վերահսկում իր հաճախորդ ընկերություններին:   

– Որո՞նք են ՄՖԿ-ի կողմից հաճախորդ հանքարդյունաբերական ընկերություններին առաջադրվող բնապահպանական և սոցիալական պահանջները:

– Հավանաբար գիտեք, որ ՄՖԿ-ն ունի բնապահպանական և սոցիալական կատարողականի չափանիշներ, որոնք հանրային են և հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա: Մեր հաճախորդները, ներդրումներ ներգրավելու համար, պետք է որդեգրեն այդ սկզբունքները: Իհարկե, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարումը կարող է չափվել ներդրումների մեծությամբ և աշխատանքների ծավալով: Նկատի ունեմ այն, որ հետախուզական աշխատանքների ժամանակ, երբ բնապահպանական և սոցիալական ռիսկերը դեռ զգալի չեն, մեր կողմից առաջադրվող պահանջները ևս տարբերվում են այն պահանջներից, որոնք առաջադրվում են գործող հանքին:  

Կատարողականի չափանիշների հիմքում ընկած է բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության վրա ազդեցության պատշաճ գնահատականը և այս ազդեցությունը նվազագույնին հասցնելուն միտված անհրաժեշտ միջոցառումները:

Սա մեր բոլոր ներդրումների դիմաց առաջադրվող պահանջների ընդհանուր նկարագիրն է:

Ինչպես գիտեք, ՄՖԿ-ն Lydian International-ի բաժնետերերից է, որի հայաստանյան դուստր Գեոթիմը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Այս և մյուս նախագծերում մեր ներգրավվածության պատճառն ամենևին շահույթը չէ: Մենք զարգացման ինստիտուտ ենք, որի նպատակն է նպաստել զարգացող երկրներում տնտեսական աճին և տնտեսական հնարավորությունների ստեղծմանը: ՄՖԿ-ն ներգրավված է բազմաթիվ տարբեր ոլորտներում, որոնց թվում են վերականգնվող էներգետիկան, բանկային հատվածը, վերամշակող արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը: 

Ամուլսարի նման նախագծերին մենք վերաբերվում ենք որպես հնարավորության՝ աջակցելու մի ծրագրի, որը երկարաժամկետ օգուտ կբերի երկրին՝ ստեղծելով հարկային եկամուտներ, աշխատատեղեր, ինչպես նաև սահմանելով հանքերի շահագործման լավ չափանիշներ:

Այս ամենը արվում է հստակ սոցիալական և բնապահպանական չափանիշների պահպանման հետ մեկտեղ զարգացում ապահովելու համար: Ինչպես արդեն նշեցի, մեր կատարողականի չափանիշները հիմնված են լավագույն միջազգային փորձի վրա, դրանք կիրառվում են նաև ավելի քան 70 «էվկատորյան» բանկերի կողմից:

– Ինչպե՞ս է ՄՖԿ-ն վերահսկում իր հաճախորդ ընկերություններին: Կա՞ արդյոք հավանականություն, որ նրանք դիմեն մեքենայությունների՝ գումար խնայելու համար:  

– Հաճախորդ ընկերությունների հետ աշխատելիս մեր շփումը չի սահմանափակվում ֆինանսական փաստաթղթերով` մենք իրականացնում ենք խիստ ստուգումներ և վերահսկողություն: Կախված նախագծի ռիսկայնությունից, մենք տեղում իրականացնում ենք տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային պարբերականությամբ ստուգումներ: Մեզ հետ աշխատող ընկերությունները տարեկան կտրվածքով պետք է ներկայացնեն բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ հանգամանալից հաշվետվություններ:

– Այդուհանդերձ, արդյոք եղե՞լ են բնապահպանական առումով անհաջող նախագծեր՝ անգամ ՄՖԿ-ի կողմից վերահսկողության պարագայում: 

– Հանքարդյունաբերությունը բարդ ոլորտ է և մենք չենք կարող համոզված պնդել, որ մեր ներգրավվածությամբ բոլոր նախագծերում ամենինչ փայլուն է: Մեզ համար կարևոր է գործընկեր ընկերություններում պատրաստակամություն տեսնել լավագույն չափանիշները որդեգրելու ու այսպես կոչված մշտական բարելավման ցիկլով աշխատելու առումով: Մեր աշխատանքի մի մասն է օգնել ընկերություններին հայտնաբերել առկա բոլոր թերացումները և միասին վերացնել դրանք: 

– Վերջերս կորպորացիայի ներկայացուցիչները այցելել են Ամուլսար: Ի՞նչ կարծիքի եք Գեոթիմի բնապահպանական և սոցիալական քաղաքականության վերաբերյալ:

– Մենք շարունակում ենք աջակցել ընկերությանը՝ լավագույն բնապահպանական և սոցիալական չափանիշների ներդրման գործում: Աջակցում ենք, որպեսզի հանքի կառուցման փուլը համապատասխանի մեր չափանիշներին, ինչպես նաև կատարվի մեր կատարողականի չափանիշներին համահունչ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում: Սա այն աշխատանքն է, որը պետք է իրականացվի ընկերության կողմից նախքան բուն հանքի շինարարությունը: Ինչ վերաբերում է ընկերության սոցիալական քաղաքականությանը, ապա մենք շատ ենք տպավորվել այն աշխատանքով, որը տարվել է Գեոթիմի կողմից ազդակիր համայնքներում: Սա վկայում է այն մասին, որ ընկերությունն ավելի քան հաստատակամ է տվյալ համայնքներում արդյունավետ նախագծերի իրագործման և կարողությունների զարգացման հարցում:

– Դուք ծնունդով Պերուից եք, որտեղ IFC-ն ներդրումներ է անում խոշորագույն հանքարդյունաբերական նախագծում: Կարո՞ղ եք անկեղծ ասել, կա՞ արդյոք իրական դրական տեղաշարժ հանքի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքում՝ որպես հանքը շահագործողի սոցիալական քաղաքականության արդյունք:

– Հանքարդյունաբերությունն ընկած է Պերուի տնտեսական հաջողության հիմքում: Այն շատ կարևոր ճյուղ է՝ երկրին եկամուտ ապահովելու առումով: 

Հանքարդյունաբերությունը մեր երկրում իրոք մեծապես նպաստում է տարածաշրջանային և համայնքային զարգացմանը: Այդուհանդերձ, այնտեղ ևս կան բնապահպանական և սոցիալական ռիսկեր, որոնք պետք է ուշադիր կառավարել: Պերույում կան բազմաթիվ հանքեր, որոնցից շատերի շահագործման դրական արդյունքները շոշափելի են:

– Հայաստանը ևս հանքարդյունաբերող երկիր է: Այս փոքր երկրում գործում են ավելի քան 600 հանքեր: Հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի արտահանման ավելի քան կեսը և ՀՆԱ-ի շուրջ 5%-ը: Բայց, եթե անկեղծ լինենք, մեր երկրում շատ քիչ են դեպքերը, երբ հանքարդյունաբերությունն իրոք նպաստում է ազդակիր համայնքի զարգացմանը: 

– Ցավոք, ես տեղյակ չեմ Հայաստանի այլ հանքարդյունաբերական նախագծերից` առնչվել են միայն Ամուլսարի հետ, որտեղ այցելել եմ մի քանի անգամ:

Բայց, արձագանքելով ձեր դիտարկմանը, կասեմ, որ ընկերությունները պետք է սկսեն գիտակցել իրենց պատասխանատվությունը, պետք է հասկանան, որ տեղական համայնքների համար զարգացման հնարավորությունների ստեղծումը բխում է իրենց իսկ շահերից: Կարծում եմ, այդ ընկերությունների մենեջմենթը պետք է ուշադրության կենտրոնում պահի այն հարցը, որ զարգացման հնարավորություններն իրագործվեն նաև տեղական մակարդակում:

Կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ընկերությունները լինեն պատասխանատու և ուշադիր մտածեն այն մասին, թե ինչպես են վերաբերվում տեղական համայնքներին: Վերցնենք Lydian-ը. անգամ գործունեության վաղ շրջանում իրենք արդեն ակտիվ քայլեր են ձեռնարկում տեղաբնակներին աշխատանքով ապահովելու, տեղական զարգացման ծրագրերին, դպրոցներին, հիվանդանոցներին և այլ հաստատություններին աջակցելու ուղղությամբ: Ահա թե ինչն ենք մենք անվանում պատասխանատու աշխատաոճ: Հուսով ենք, որ Գեոթիմը օրինակ կդառնա հայաստանյան այլ հանքարդյունաբերող ընկերությունների համար: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում