Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում Գամբիայից անօրինական ներգաղթյալը կերել է իր անձնագիրը՝ արտաքսումից խուսափելու համար։ Այս մասին գրում է La Depeche-ը։
Ինչպես հաղորդվում է՝ Բուբակար անունով 34-ամյա տղամարդը փորձել է ապաստան ստանալ Ֆրանսիայում, սակայն ձերբակալվել է և արտաքսման համար տեղափոխվել Տուլուզի օդանավակայան։ Ներգաղթյալն այնքան չէր ցանկանում հայրենիք վերադառնալ, որ սահմանային հսկողության ժամանակ, երբ նրանից փաստաթղթեր են պահանջել, նա պատռել է անձնագրի էջերն ու կուլ տվել։
Տղամարդը ծեծկռտուք է սարքել ոստիկանների հետ, ինչի արդյունքում նրան 2 ամսով բանտարկելու որոշում է ընդունվել, որից հետո նա միևնույն է՝ կարտաքսվի Գամբիա։










































