Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում զգոնության կոչ է արել Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին:
Վրաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Թուրքիայի հարավ-արևելքում կատարված ահաբեկչական ակտերի մասին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 10 և վիրավորվել ավելի քան 200 մարդ:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ներկա դրությամբ զոհերի կամ վիրավորների շրջանում Վրաստանի քաղաքացիներ չկան. Անկարայում Վրաստանի դեսպանատունը և Ստամբուլում ու Տրապիզոնում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունները չեն ստացել նման ահազանգեր:









































