Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հարավային Սուդանում զինված հակամարտությանը մասնակցում են 16 հազար երեխաներ. ՅՈՒՆԻՍԵՖ

Հարավային Սուդանում որպես զինվոր շարունակում են հավաքագրել երեխաների։ Միայն այս տարվա սկզբից զինված խմբերի շարքերն են անցել ավելի քան 650 երեխաներ։ Ընդհանուր առմամբ 2013 թվականի վերջից 16 հազար անչափահասներ զենք են վերցրել իրենց ձեռքը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ում մտավախություն ունեն, որ երկրում բախումների վերսկսումը սպառնում է տասնյակ հազարավոր երեխաների։

2015 թվականին երկրում անցկացվել է դեմոբիլիզացիայի խոշորագույն արշավ, որի ընթացքում արձակվել է 1775 երեխա։ «Բախումների վերսկսումն ու հավաքագրումները Հարավային Սուդանում այդ գործընթացը ենթարկում են խափանման ռիսկի»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ։

Հուլիսի սկզբին՝ Հարավային Սուդանի անկախության 5-ամյակի շեմին, մայրաքաղաք Ջուբայում վերսկսվել են մարտերը կառավարական զորքերի և ընդդիմության միջև։

ՅՈՒՆԻՍԵՖ-ում նաև նշում են, որ աշխարհի ամենաերիտասարդ երկրում ներկայիս ճգնաժամի հետ խորանում է բռնությունը կանանց ու աղջիկների նկատմամբ։

2013 թվականից երկրում մոտ 900 հազար երեխաներ դարձել են ներքին տեղահանված, 250 հազարը չի ստանում անհրաժեշտ սնունդ, և երկրում երեխաների ավելի քան կեսը չի հաճախում դպրոց։ Դա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում՝ բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում