Twitter-ը վերջին կես տարվա ընթացքում դադարեցրել է 235 հազար օգտահաշիվ, որոնք դրանց տերերը օգտագործել են ահաբեկչության քարոզչության և այլ արմատական տեղեկատվության տարածման համար: Այդ մասին հինգշաբթի հայտնել են Twitter-ի ներկայացուցիչները:
«Վերջին ժամանակներում աշխարհը ականատես է դառնում ողջ երկրագնդում մահացու, սարսափելի հարձակումների ալիքի»,- ասված է ընկերության հայտարարությունում, որը մեջբերում է The New York Times-ը: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողութունները և հավատարիմ ենք մնում այս հարթակից բռնության և ահաբեկչության քարոզչության արմատախիլ արմանը»:








































