Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է ժամանակ գտնել Բելառուս այցելության համար, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով առաքելական նվիրակ Գաբոր Պինտերին:
Պինտերի խոսքով՝ նա պապի հետ քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կատարած այցը Վատիկան:
«Հռոմի պապը ասել է, որ մենք այդ այցի համար ժամանակ և հնարավորություն կգտնենք: Ես չեմ կարող ասել երբ և ինչպես, սակայն մտածում եմ, որ պապի ասածը Բելառուսի համար դրական է»,- ասել է Պինտերը:









































