Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է տրանսֆերային շուկայում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը: Նա պատասխանել է նաև «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդիի չկայացած տեղափոխության մասին հարցին:
«Մենք պետք է հարգենք ցանկացած որոշում, որ կայացնում են ֆուտբոլիստները: Ուսումնասիրեք տրանսֆերային շուկան: Շատ քիչ է աշխատանքը: Ակումբները մեծ գումարներ են ծախսում միջին մակարդակի ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար:
Ինչ վերաբերում է Վարդիին, ապա ինքներդ հարցրեք նրան, թե ինչու է հրաժարվել մեր ակումբ տեղափոխվել: Չեմ կարող պատասխանել նրա փոխարեն»,- Mirror-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:


































