Իրաքցի զինվորականները Խալդիա շրջանը ազատագրելիս ոչնչացրել են ԴԱԻՇ-ի առնվազն 700 գրոհայինների: Խալդիա շրջանը գտնվում է 2015թ. վերջին ազատագրված Ռամադի քաղաքից 23 կմ հեռու՝ Անբար նահանգում: Այս մասին հայտնում է IraqiNews պորտալը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ իրաքցի զինվորականները Խալդիա շրջանը ԴԱԻՇ-ից ազատագրել են ամսվա սկզբին:
«Անվտանգության ուժերը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 700 գրոհայինների Խալդիա շրջանի ազատագրման մարտերի սկզբից ի վեր»,- հայտնել է Անբար նահանգում օպերատիվ հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Իսմաիլ ալ-Մահալավին:
Այդ շրջանում մարտերը շարունակվում էին 2015թ. գարնանից, ԴԱԻՇ-ի դեմ վճռական գրոհը բանակը սկսել է 2016թ. հուլիսի վերջին և օգոստոսի 1-ին հայտնել է գրոհայիններից շրջանի ազատագրման մասին:









































