«ԵՏՄ հարավային ֆլանգ. Կրեմլը ցայտնոտի մեջ». այս թեմայով ՄԱՀՀԻ-ում քննարկման ժամանակ ՄԱՀՀԻ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն անդրադարաձավ ԵՏՄ ապաինտեգրացման միտումներին, նրա հարավային` կովկասյան ուղղությամբ վերջին զագացումներին:
Ա. Եղիազարյանի դիտարկմամբ՝ ԵՏՄ-ն, որպես տնտեսական նախագիծ, վաղուց ձախողված էր, այն դեռ չստեղծված մահացած էր, որովհետև ինտեգրման ներուժ չուներ, ընդհակառակը՝ շատ էին ապաինտեգրման գործոնները:
«Կան հիմքեր եզրակացնելու, որ մոտենում է այդ նախաձեռնության քաղաքական ավարտը, որովհետև այդ նախաձեռնությունը տապալվել է բոլոր ուղղություններով՝ թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում և թե՛ հարավային ուղղությամբ:
Հայաստանում նշում էին, որ մեր երկիրը կարող է դառնալ կամուրջ Իրանի և ԵՏՄ-ի միջև, սակայն ոչ ոք չէր պատասխանում այն հարցին, թե արդյո՞ք Իրանը և Ռուսաստանը ունեն այդ ցակությունը:
Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը նախընտրեց իրանական ապրանքները Ադրբեջանի տարածքով ընդունել, բնական է, որ Լարսի ճանապարհով չէին կարող ավելի հեշտ գնալ, և այն փաստարկները, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել, հօդս ցնդեցին»,-նշեց փորձագետը:
Աշոտ Եղիազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն մեկ ճանապարհով՝ դուրս գալ թե՛ ԵՏՄ-ից, թե՛ ՀԱՊԿ-ից և արագորեն կնքել Եվրաասոցացման համաձայնագիրը, Իրանի հետ կնքել բարենպաստ առևտրի ռեժիմ ապահովող պայմանագրեր:
Մանրամասները՝ տեսանյութում:










































