Չինաստանի Հունան նահանգի բնակչուհին սահմանել է հղիության տևողության համաշխարհային ռեկորդ. այն տևում է արդեն 17 ամիս: Այս մասին հայտնում է People`s Daily-ն:
Հաղորդվում է, որ Վան Շին հղիացել է դեռևս անցած տարվա փետրվարին: Բժիշկները ծննդաբերությունը կանխատեսել էին նոյեմբերի 15-ին, սակայն երեխան չի շտապել ծնվել:
Անհանգստացած կինը սկսել է հիվանդանոց գնալ՝ յուրաքանչյուր 7-10 օրը մեկ հետազոտվելու: Բժիշկները բացառել են կեսարյան հատման հնարավորությունը հղիության 14-րդ ամսում, քանի որ երեխան, նրանց խոսքով, դեռ բավականաչափ զարգացած չի եղել՝ գրում է թերթը:
«Փորձագետներն ասում են, որ որոշ կանայք ծննդաբերում են հղիության 13-րդ ամսից հետո, բայց ոչ երբեք՝ 17-րդից հետո: Նրանք չեն կարողանում բացատրել պատճառը»,- ասում է կնոջ ամուսինը:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ ապագա մայրիկի առողջական վիճակը լավ է: Նրա խոսքով՝ իրեն կվիրահատեն 18-րդ ամսում:









































