ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 18 հազար 225 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: հաղորդմամբ՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հաշվարկել, թե վերջին երեք տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել ՄԻԵԴ-ի վճիռների համար։
«Եվ ընդհանրապես այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՝ ոչ: Հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Լուսանկարը՝ Photolure-ի