Ռուսաստանի Տուլա քաղաքի Խորհրդային շրջանի դատարանը դատապարտել է 44-ամյա վրացի «օրենքով գող» Դավիթ Կուրսաբեդիանիին (Ճուտո Խոնսկի), հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու մեջ և դատապարտվել է 1 տարի 2 ամսվա ազատազրկման:
Դավիդ Կուրասբեդիանին ձերբակալվել է մայիսի 21-ին՝ Տուլայում: Ոստիկաններին, որոնք ցանկացել են պարզել նրա ինքնությունը, Դավիթը տրամադրել է ռուսական արտասահմանյան անձնագիր Վահան Գրիգորյան անունով և իր լուսանկարով:
Չնայած «օրենքով գող»-ն ընդունել է իր մեղքն ամբողջությամբ, դատավորը վճռել է, որ նա կուղղվի միայն հասարակությունից երկարատև և խիստ մեկուսացման պայմաններում:









































