Monday, 22 06 2026
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին

Բարձրագույն կրթությամբ գործազուրկներ

Զբաղվածության ոլորտը համարվում է պետության սոցիալ-տնտեսական կայունության ապահովման առաջնային ուղղություններից մեկը: Սակայն աշխատանքի շուկայում ոչ միշտ է պահպանվում արդյունավետ հավասարակշռությունը:

«Մարդիկ ստանում են բարձրագույն կրթություն և աշխատանք չեն ունենում, մինչդեռ տեխնիկական մասնագիտություն ստանալով՝ շատ արագ կմտնեն աշխատաշուկա: Մի քիչ երիտասարդները մոդայի հետևից են ընկնում, սիրում են լավ հագնվել, ծանր աշխատանք չկատարել, բայց այդ լավ հագնվելու համար պետք է աշխատել, ի վերջո՝ ծնողները ինչքա՞ն պիտի իրենց պահեն»,- Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր մտահոգությունը հայտնեց «Առաջին լրատվական»-ին:

Նրա տվյալներով՝ տեխնիկական ձեռնարկություններում աշխատակիցները հիմնականում ծերեր են, քանի որ կադրեր չկան: «Դեռ առկա է սովետական այն մտածելակերպը, հոգեբանությունը, որ պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանալ. սա նաև ծնողներից է գալիս»,- նշեց Գործատուների հանրապետական միության նախագահը: Գնում են բուհեր, ըստ նրա՝ հետո էլ այդ բարձրագույն կրթություն ստացածի կարգավիճակը թույլ չի տալիս աշխատել ստորին ու միջին՝ տեխնիկական օղակներում, և արդյունքում մնում են գործազուրկ:

Նշենք, որ տարեսկզբին Հայաստանում հաշվառվել է պաշտոնապես գրանցված շուրջ 62.4 հազար գործազուրկ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` գործազուրկների զգալի մասը (ավելի քան 26%-ը) 35-45 տարիքային խմբից է:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե գործատուն ինչո՞ւ է պահանջում բարձրագույն կրթություն՝ մատուցող կամ վաճառող աշխատելու համար, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Հիմնականում նրա էթիկետի համար: Թող վիրավորական չհնչի՝ ուսումնարանների և քոլեջների ուսանողներն ավելի ցածր ինտելեկտի տեր մարդիկ են: Քանի որ հաճախորդի հետ գործ ունի, դրա համար հաճախ նախընտրում են, որ աշխատողները լինեն բարձրագույն կրթությամբ, որպեսզի ավելի կիրթ լինեն: Մենք էլ քոլեջների, ուսումնարանների ուսանողների հետ շփվում ենք և տեսնում, որ ավելի պրիմիտիվ են, տղաներն ավելի կռվարար են»:

Գործատուների հանրապետական միության նախագահի կարծիքով՝ հեռանկարներ կան քոլեջների կրթության մակարդակի բարձրացման առումով: Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ աշխատանքի տեղավորման պետական ու մասնավոր գործակալություններին գործատուները ներկայացնում են միևնույն չափանիշներով կադրերի պահանջ՝ տրամադրել հավատարիմ, աշխատասեր, նրանց ձևակերպմամբ՝ փակբերան աշխատակիցներ, իսկ մասնագիտական հմտությունները ձեռք կբերեն նաև ընթացքում:

Ներկայում քննարկվում է «Զբաղվածության մասին» նոր օրենքը, որը շուտով կներկայացվի ԱԺ: Այն հավասար պայմաններ կառաջարկի աշխատանքի տեղավորման պետական ու մասնավոր գործակալություններին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին կրճատվել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը, աճել է դրանցում սովորող ուսանողների թիվը: Սա կրթության ոլորտում արված բարեփոխումների արդյունքն է, մասնավորապես՝ կրթական եռաստիճան համակարգի ներդրման: Կազմավորվել և գործարկվել է 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջ: Արհեստագործական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների թիվը նվազել է 21.4 տոկոսով, բայց 24.8 տոկոսով ավելացել է այդ հաստատություններում սովորողների թվաքանակը: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը նվազել է 17.7 տոկոսով, ուսանողների թվաքանակն աճել է 3.1 տոկոսով: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդհանուր թիվն աճել է 3.8 տոկոսով, իսկ ուսանողների թիվն ավելացել է 82.8 տոկոսով:

Հիշեցնենք, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների 46%-ն ունեցել է ընդհանուր միջնակարգ կրթություն, 23%-ը` միջին մասնագիտական, 16%-ը` բարձրագույն (հետբուհական) կրթություն: Մեկ փաստ ևս՝ տարեսկզբի տվյալներով՝ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների 72%-ը եղել են կանայք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում