ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 17-ից սահմանել են Սիրիայի մշակութային ժառանգության օբյեկտների ԱՄՆ ներկրման սահմանափակումներ: Այս մասին հայտարարել է Պետդեպի մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայիս գործողությունները կոչված են նպաստելու Սիրիայի (որտեղ արդեն 5 տարի է՝ պատերազմ է) մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարբեր հանցավոր և ծայրահեղական տարրերի մասնակցությամբ այդպիսի հնություններով անօրինական գործարքների կանխմանը:
Պետդեպի տեղեկացմամբ՝ արգելքը տարածվում է «Սիրիայից 2011թ. մարտի 15-ից հետո ապօրինի դուրս բերված մշակութային ժառանգության ցանկացած օբյեկտի» վրա: Խոսքը, մասնավորապես, «քարե, մետաղյա, կերամիկայից, կավե, հախճապակե, փայտե, ապակե, փղոսկրից, գործվածքից, մագաղաթյա, թղթե, կաշվե առարկաների» մասին է՝ նշել է Պետդեպը:









































