Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ռուսաստանի դավաճանական գործարքը Բաքվի հետ պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման»

Panorama.am  զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի  հետ:

Ռուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքները զարմացնում են Արթուր Աղաբեկյանին, ով մինչև ԼՂՀ փոխվարչապետ լինելը նախ Արցախյան ազատամարտի մասնակից է և երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ընդհանրապես, ըստ նրա իշխանությունների և վերլուծաբանների ակնհայտ զսպվածությունն ադեկվատ չէ մեր ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկյանը չի տեսնում հկառակորդ ուժերի անհավասարակշռություն, ասում է՝ Ադրբեջանին ՌԴ-ի տված սմերչով սպառազինումը չի ենթադրում ռազմական ագրեսիայի նոր հնարավորություն:

-Պրն. Աղաբեկյան մի կողմից ջանում եք ԼՂՀ շրջանների վերաբնակեցման հիմնախնդիրը լուծել, դեմոգրաֆիական աճ ապահովել, մյուս կողմից Ռուսաստան -Ադրբեջան ռազմական գործարքը, համագործակցությունը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Այս երկու իրադարձությունների պրիզմայով մեր հայաստանյան իշխանության վարքագիծը որքանով է ադեկվատ: 

-Իմ տեսակետն այս առումով հստակ է, ես այն կարծիքին եմ, որ ՌԴ-ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար և ստրատեգիական մեր գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են: 

-Սպառազինությունների մրցավազքը չի խանգարում արդյոք կողմերի հավասարակշռությունը, պարոն Աղաբեկյան, Սմեչ զինատեսակի վաճառքից հետո արցախցին, հայը ունեն մտավախությունների լուրջ պատճառ:

-Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի խախտվի կողմերի հարաբերակցությունը և սպառազինվելու նոր հնարավորություններ տա հակառակորդին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Սմերչի գործարքով չի խախտվել կողմերի հավասարակշռությունը, փառք Աստծո: Բայց սա բերում է նրան, որ մենք էլ ավելի շատ ջանանք ու էլ ավելի շատ ռեսուրսներ հատկացնենք մեր պաշտպանական ընդհանուր համալիրի կառուցմանը, ինժեներական կառույցներին: Մյուս կողմից էլ պարտավոր ենք ԼՂՀ-ում անել ամեն բան, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե որքան նպատակաուղված ու հաստատակամ ենք գնում ԼՂՀ դիրքերի ամրապնդման, տարածաշրջանի զարգացման կոմունիկացիոն խնդիրների լուծման ճանապարհով և Ադրբեջանական ոչ մի ռազմական շքերթ ռազմական գործարք մեզ չի կարող ընկճել կամ հետ պահել մեր նպատակների իրականացման ճանապարհից: Այդ որ մի ղարաբաղցին չի հավատում իր երազանքին, որ մի օր ԼՂՀ տարածքում կապրի 300 000 մարդ: Մենք շարունակելու ենք հենվել այդ երկրի արգասաբեր հողի ներուժի վրա, որպեսզի լուծենք ոչ միայն տնտեսական կոմունիկացիան այլ նաև դեմոգրաֆիական ռազմական ու խնդիրներ:

 Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք՝ Panorama.am-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում