«Նապոլի»-ի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն կարող է հեռանալ թիմից:
Նեապոլիտանյան ակումբի ղեկավարներն առայժմ հրաժարվում են վաճառքի հանել 25-ամյա խաղացողի տրանսֆերը: Սակայն նրան իր թիմի կազմում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն:
Փարիզցիներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի գործակալի հետ` գործարքն իրականացնելու հնարավորությունը քննարկելու նպատակով:










































