ԵՄ-ից դուրս գալու բանակցություններում Մեծ Բրիտանիան կձգտի հասնել անկախ ներգաղթային և օրենսդրական քաղաքականության անցկացման, ինչպես նաև կհրաժարվի ԵՄ-ի բյուջե վճարումներ անելուց, հայտնում է Rambler News Service-ը` հղում անելով ITV հեռուստաալիքին, որին այդ մասին ասել է բրիտանական կառավարության անանուն պաշտոնյան: «Հենց դրա համար էլ մարդիկ քվեարկել են հանրաքվեում»,- հայտարարել է աղբյուրը:
Հեռուստաալիքի քաղաքական խմբագիր Ռոբերտ Փեսթոնը նշել է, որ այդ դեպքում Բրիտանիան չի կարող լինել միասնական եվրոպական շուկայի, կամ եվրոպական տնտեսական տարածության լիարժեք անդամ, ինչպես Նորվեգիան:









































