Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի կարծիքով` Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավարների շրջանում իր վատ համբավն անհիմն է:
«Երկրպագուները սիրում են ինձ: Բողոքելու ոչինչ չունեմ: Ինձ համար շատ կարևոր է նրանց աջակցությունը: Հիանալի է, որ մրցաշրջանը սկսեցինք հաղթանակով:
Գիտեմ, որ կարող եմ պատժվել էմոցիոնալ վարքիս համար: Բայց ընդամենը երկրորդ անգամ մոտեցա մրցավարին, իսկ նա ինձ դեղին քարտ ցույց տվեց: Տարօրինակ էր:
Ընդմիջմանը մոտեցա նրան և ներողություն խնդրեցի: Ահա և վերջ: Սակայն եթե անկեղծ լինեմ, Անգլիայի Պրեմիեր լիգայում ես ասես նշանակետ լինեմ մրցավարների համար»,- Daily Mail-ը մեջբերում է Կոստայի խոսքերը:








































