Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Սերժ Սարգսյանը դիվանագիտական պատասխան տվեց Պուտինի՝ Բաքվին հղած ուղերձին. Գագիկ Մակարյան

Տարածաշրջանային խնդիրներ, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ թեմայով ասուլիսին Գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանում դիվանագիտությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը զուգորդված չեն, մինչդեռ երեք տարրերի համատեղ գործածումը առաջնային է:

«Եթե դիտարկենք Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կտեսնենք, որ հիմնական հարաբերությունները քաղաքական ու տնտեսական են, Վրաստանի հետ, օրինակ, տնտեսական հարաբերություններն ուժեղ չեն։ Այլ պետությունների պարագայում էլ նույնն է իրավիճակը, երեք տարրերի միաժամանակյա գործածում չկա»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա դիտարկմամբ՝ վերջին հանդիպումներում, մասնավորապես, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ, դիվանագիտական երանգներ են նկատվել: «Պուտինն ասում էր, որ Մաքսային միության շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների առումով հաջողություններ են գրանցվել, որ 10 տոկոսից ավել տնտեսական աճ կա: Պուտինը, եթե ուշադրություն դարձնեք, ասաց, որ խոսքը Մաքսային միությանն անդամագրվելուց հետո ընկած ժամանակահատվածին է վերաբերում: Նա տարեթվեր չնշեց: Այսինքն՝ գումարվեցին բոլոր տարիները, ստացվեց 10 տոկոս: Դիվանագիտական երանգն այն էր, որ թիվը պայմանավորված էր Ռուսաստանի հետ հարաբերություններով, ոչ թե Մաքսային միությամբ: Հայաստանը, բացի Ռուսաստանից, ՄՄ շրջանակներում որևէ այլ տնտեսական գործընկեր չունի»,- նշեց Գագիկ Մակարյանը: -Ռուսաստանը, սակայն, սիրախաղի մեջ է Ադրբեջանի հետ, ուստի, ՄՄ դերը կարևորելով, Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել պաշտոնական Բաքվին:

Գ. Մակարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը դիվանագիտական պատասխան տվեց: Նրա կարծիքով մարզիկների օրինակը, որը բերվեց նախագահի կողմից, պատահական չէր: «Նա ասում էր, թե ծագումով հայերը Ռուսաստանում կարևոր մեդալներ են բերում ՌԴ համար: Միշտ խոսվել է այն մասին, որ հայերը Ռուսաստանում աշխատում են, փող են ուղարկում Հայաստան ու օգուտ չեն տալիս ռուսական տնտեսությանը: Իսկ Սարգսյանն ուզեցավ ասել, որ՝ տեսեք, մեր՝ ծագումով հայ սպորտսմենները ձեզ համար ինչ հնարավորություններ են բացում: Ավելի կարևոր էր Սարգսյանի վերջին տողը՝ «առողջ մարմնում առողջ հոգի»»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, նախագահը նկատի ուներ Մաքսային միությունը: Երբ Պուտինն ակնարկում էր տնտեսական զարգացումների մասին, Սերժ Սարգսյանն այդկերպ հակադարձեց, որ մենք ակնկալում ենք առողջ Մաքսային միություն, որտեղ առողջ հոգի է պետք, առողջ մարմին, որն իրականում գոյություն չունի»,- ընդգծեց Գ. Մակարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում