Սան Ֆրանցիսկոյում կործանված Boeing 777-200 ինքնաթիռի օդաչուներից մեկը խոստովանել է, որ կուրացուցիչ լույսը երկրից չէր կարող դառնալ ինքնաթիռի վթարի պատճառ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային վարչությանը:
Ավելի վաղ օդաչուներից մեկն ասել էր, որ մինչ երկրի հետ բախվելը՝ 34 վայրկյանում նա կուրացվել է «վառ լույսով»: Փորձագետները ենթադրում են, որ դա կարող էր լինել լազերային ճառագայթ: Սակայն մյուս 2 օդաչուներն ասել են, որ «վառ ճառագայթներ չեն նկատել»:
Բացի այդ, քննիչները պարզել են, որ 2-րդ շրջան անելու հրամանը տրվել է վթարից 1.5-3 վայրկյան առաջ:
Կարևոր է նաև այն, որ փորձագետները խախտումներ չեն նկատել ավտոպիլոտի աշխատանքում:









































