Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության միջև մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանն էր մասնակցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Քանի որ վերջին շրջանում թե՛ ներքաղքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալը, Aravot.am-ը պարոն դեսպանից հետաբրբրվել է, ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին:
Ջ. Հեֆերնը հարցը մինչև վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից՝ հեռանալով թեթևակի ժպտալով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:









































