ՌԴ ԱԳՆ-ում ռուսական TASS լրատվական գործակալության աղբյուրը հայտնել է, որ ռուսական ավիացիայի կողմից Իրանում օդանավակայանի օգտագործումը ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի խախտում չէ:
Գործակալության զրուցակիցը բացարձակապես անհիմն է համարել այն մեղադրանքները, թե Ռուսաստանը դրանով խախտել է այդ փաստաթուղթը:
«Ամերիկացիները պետք է ուշադիր կարդան ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը: Թեհրանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համապատասխան կետի ձևակերպումները որևէ կապ չունեն Իրանում ռուսական ինքնաթիռների շուրջ տիրող իրավիճակի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:





































