Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանն իր տարածքում ռազմաբազա չի հատկացրել Ռուսաստանին:
«Իրանում որևէ ռազմաբազա չի հատկացվել ռուս զինվորականներին: Իրանը Մոսկվայի հետ համագործակցում է տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ Սիրիայի հարցում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ռուսաստանը հեռահար ռմբակոծիչներ է տեղակայել Համադանի օդանավակայանում, որտեղից նրանք թռիչքներ են գործել և ավիահարվածներ հասցրել Սիրիայում գործող ահաբեկիչների դիրքերին:











































