Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի նախագահի առաջին 7 թեկնածուներին:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ն, նախաձեռնող խմբերը և կուսակցությունները հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրել են 7 թեկնածուների:
1. Միխեիլ Սալուաշվիլի. ներկայացրել է նախաձեռնող խումբը:
2. Թարիել Հևեդելիձե. ներկայացրե է նախաձեռնող խումբը:
3. Նեսթեն Քիրտաձե. ներկայացրե է նախաձեռնող խումբը:
4. Գիորգի Գախոկիա. ներկայացրել է նախաձեռնող խումբը:
5. Շալվա Նաթելաշվիլի. ներկայացրել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը:
6. Մամուկա Չոխոնելիձե. ներկայացրել է նախաձեռնող խումբը:
7. Նիկոլոզ Գոգիջանիձե. ներկայացրել է նախաձեռնող խումբը;
«Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի և իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մերգվելաշվիլիի դիմումները դեռ չեն ներկայացվել:








































