News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ն ու ՆԳՆ-ը որոնում են երկրի զինված ուժերի երկու զինծառայողի, որոնք անցնում էին ջրասուզակ-մարտիկի դասընթացներ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Խոսքը 26-ամյա կապրալ Յագո Շարաձեի (Վրաստանի զինված ուժերում ծառայում է 2010 թվականից) ու 24-ամյա առաջին դասի շարքային Գեորգի Նանետաշվիլիի (Վրաստանի զինված ուժերում ծառայում է 2013 թվականից) մասին է, որոնք ընդգրկված են հատուկ նշանակության ուժերի շարքերում։
Զորավարժությունների ժամանակ նրանք Աջարիայի ջրատարածությունում սուզվել են ծովում, սակայն դուրս չեն եկել ջրի մակերևույթ։ Նրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Չի հաղորդվել, թե երբ է գրանցվել միջադեպը։
Ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին կմիանա ավիացիան։ Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։









































