Գերմանիայի մեծությամբ երկրորդ քաղաք Համբուրգում ստեղծվել է լռություն և հանգիստ վայելելու անսովոր հնարավորություն:
Քաղաքի ժամանակակից հատվածի մոտակայքում, շուրջ 100 տարեկան նավի վրա նավաշինարարները ստեղծել են լողացող եկեղեցի` 26 մ երկարությամբ և 7 մ լայնությամբ, հաղորդում է Deutsche Welle-ը:
Նոր տեսաշրժան վայրը սիրելի է դարձել ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղի բնակիչների շրջանում, որոնք մեծ հաճույքով նավի վրա կատարում են մկրտություն, պսակադրություն և ուղղակի հանգստանում են:
Վերջին ժամանակներս լողացող եկեղեցին շարունակում է մնալ շնորհիվ հասարակական կազմակերպությունների, քանի որ այն նախատեսվում էր փակել ոչ բավարար ֆինանսավորման պատճառով:







































