«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարի «Ստյաուա»-ի դեմ խաղին:
«Այստեղ եմ աշխատելու համար, ոչ թե ապացուցելու, որ աշխարհի լավագույն մարզիչն եմ: Պարզապես, պետք է նախապատրաստեմ սաներիս: Պետք է տարբերակներ գտնենք գոնե մեկ գոլ խփելու համար:
Չեմպիոնների լիգայում շատ կարևոր է գոլ խփել արտագնա խաղում: Իհարկե, մեր առաջնային խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն է: Ցանկանում եմ, որպեսզի խաղից հետո երկրպագուները քննարկեն, թե որքան գեղեցիկ էինք խաղում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































