Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է ԱՄՆ-ից կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ղեկավարման մեջ:
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրին:











































