Ադրբեջանական 1news.az կայքը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, նշում է, որ Բաքվում կայացել է Ադրբեջանի ու Չեխիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վացլավ Կլաուսի «տետ-ա-տետ» հանդիպումը:
Հանդիպման ժամանակ նախագահներն ընդգծել են տաբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլն) երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացումը: Բացի այդ, նրանք նշել են, որ երկու երկրներն օժտված են երկկողմանի կապերն առավել ընդլայնելու մեծ պոտենցիալով:
Չեխ-ադրբեջանական հարաբերությունները կարևորվել են նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: