Ջոնի Դեփին գլխավոր դեր են առաջարկել «Մորտդեկայ» քրեական դրամայում: Այս մասին հայտնում է Variety.com-ը:
Ֆիլմը հիմնված կլինի բրիտանացի գրող Կիրիլ Բոնֆիլիոլիի գրքերի վրա, որոնք պատմում են անբարոյական արտ դիլեր Չառլի Մորտդեկայի մասին: Հենց նրա դերում էլ տեսնում են Դեփին: Գրքերը հրատարակվել են 1972, 1976 և 1979 թվականներին: Մորտդեկայի մասին ևս մեկ տեքստ լրացվել է բրիտանացի երգիծաբան Քրեյգ Բրաունի կողմից և հրատարակվել 1999 թվականին՝ Բոնֆիլիոլիի մահից հետո (գրողը մահացել է 1985 թվականին):
Lionsgate-ի ֆիլմում Մորտդեկայը պետք է փնտրի գողացված նկարը, որի վրա գրված է նացիստներից մնացած գումարներով բանկային հաշվի ծածկագիրը:
Ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Դեվի Քեփը, որն առավելապես հայտնի է որպես սցենարիստ («Առաքելությունն անհնարին է», Mission: Impossible):







































