Apple ընկերության App Store հավելվածներ առցանց խանութը այսօր դարձավ 5 տարեկան՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Apple-ը եղել է առաջին ընկերությունը, որը ստեղծել է սեփական սարքերի համար հավելվածներ վաճառող խանութ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի կարծիքով՝ «դա փոխեց աշխարհ»-ը:
Բացման ժամանակ՝ 2008թ., Apple-ի App Store-ն իր գնորդներին արդեն կարող էր առաջարկել 500 ծրագիր: Հինգ տարվա ընթացքում դրանց թիվը մեծացել է՝ հասնելով 900 հազարի: 2008թ. հուլիսի 14-ին App Store-ից ներբեռնումների թիվը հասել էր 10 միլիոնի, իսկ սեպտեմբերին 9-ին գերազանցել էր 100 միլիոնը: 2009թ. ապրիլի 1-ին այդ ցուցանիշը գերազանցել է 1 միլիարդը:
Աշխատանքի առաջին տարվա ընթացքում ամենահայտնի հավելվածը Facebook-ն էր, որը ներբեռնվել էր ավելի քան 5 միլիոն անգամ: Ներկայում ներբեռնված հավելվածների թիվը գերազանցել է 500 միլիարդը, յուրաքանչյուր րոպե ներբեռնվում է 800 ծրագիր:
Apple-ի App Store-ի համար հավելվածներ են մշակում 6 միլիոն գրանցված մշակողներ, միայն վերջին տարվա ընթացքում նրանց թիվը գերազանցել է 1.6 միլիոնը: Նրանք բոլորն իրենց հավելվածների վաճառքի վրա աշխատել են 10 միլիարդ դոլար:









































