Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պատվիրակությանը: Այս մասին hաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության առաջնային հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը և Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի կցորդ Յուջել Քարաուզը:








































