Եգիպտոսի իշխանությունները թույլատրում են տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի գլխավորած «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևի՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունը երկրի կառավարությունում: Նման հայտարարություն է արել Եգիպտոսի նոր վարչապետ Հազեմ Ալ-Բեբլավին՝ փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ես ուշադրություն չեմ դարձնում կուսակցական պատկանելությանը: Եթե «Ազատություն և արդարություն» կուսակցության ներկայացուցիչը բավարար որակավորում ունի նախարարների կաբինետում պաշտոնի համար, մենք կքննարկենք նրա թեկնածությունը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:









































