Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները շարունակում են աճել այն ակնկալիքների ֆոնին, որ նավթ արտադրողները կձեռնարկեն քայլեր շուկայում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության վերականգնման ուղղությամբ:
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0.62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 47.26 դոլար: Իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.81 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 44.85 դոլար:
Brent տեսակի նավթի գինը ուրբաթ օրը հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել էր 47 դոլարի նշաձողին: