Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գտնվում է Վրաստանում, որտեղ հանդիպել է խորհրդարանական փոքրամասնության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, կողմերը քննարկել են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական գործընթացները:
Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն հայտարարել է, որ վիլնյուսյան գագթնաժողովը կարևոր իրադարձություն է Վրաստանի համար, որը պետք է հաստատի վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունն ու եվրոպական ուղին:
Խորհրդարանական փոքրամասնության անդամ Գեորգի Բարամիձեն իր հերթին ընդգծել է Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման նշանակությունը:







































