Համակարգչային մկնիկը գոյություն ունի ավելի քան 50 տարի, իսկ այդ սարքին լիարժեք այլընտրանքի մասին նույնիսկ չեն էլ մտածում: Skymouse անվամբ ծրագրի մշակողները վստահ են, որ իրենց հաջողվել է ստեղծել առաջադեմ այլընտրանք: Այս մասին հայտնում է CNET-ը:
Այն մանիպուլյատոր է, որը թույլ է տալիս կարգավորել էկրանի գործողությունները շարժումների օգնությամբ: Օգտատերը պետք մատներին 4 «մատանի» դնի, աշխատանքային սեղանի մոտ ազդանշանի USB ընդունիչ տեղադրի, որից հետո կկարողանա համակարգիչը ղեկավարել մատների տարբեր շարժումներով:
Ներկայում նախագիծը ֆինանսավորում է հավաքում սոցիալական ներդրումների Kickstarter հարթակում: Արտադրություն սկսելու համար պահանջվում է 80 հազար դոլար: Ներկայում հավաքվել է մոտ 8000-ը: Ինովացիոն մկնիկը կարժենա 80 դոլար:









































