Բրազիլիայի իշխանությունները հույս ունեն, որ այսօր ծրագրված արհմիությունների ակցիան խաղաղ կանցնի, և խոստանում են ուշադիր լինել ցուցարարների պահանջների նկատմամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բրազիլիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ժիլբերտո Կարվալիոյին:
Ցույցերի անցկացման մասին հայտարարել են Բրազիլիայի բոլոր նահանգների արհմիությունների ներկայացուցիչները: Ցուցարարները պահանջում են բարձրացնել թոշակի չափը, կրճատել աշխատանքային օրը, անցկացնել ագրարային բարեփոխում, ավելացնել ֆինանսավորումը կրթության և առողջապահական ոլորտներում, էժանացնել հասարակական տրանսպորտի սակագինը և այլն:
Նա հավելել է, որ կառավարությունը չի խոչընդոտել ցույցերի կազմակերպմանը: Կարվալիոն հույս է հայտնել, որ ցուցարարները հարգանք կդրսևորեն հասարակական ունեցվածքի նկատմամբ:
Այսօր չեն գործի որոշ գործարաններ ու բանկեր: Մետրոն չի գործի Բելու Օրիզոնտի քաղաքում:
Նշենք, որ հունիսին երկրում մի քանի շաբաթ անկարգություններով ուղեկցվող զանգվածային բողոքի ցույցեր անցկացվեցին ընդդեմ իշխանությունների քաղաքականության:








































