Մանկապղծության համար երկարատև ազատազրկման դատապարտված, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի նախկին գործադիր տնօրեն Սերոբ Տեր- Պողոսյանը չի տեղափոխվի Ամերիկա՝ կապված առողջության վատթարացման հետ:
Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նաև ասել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու: Վերջին անգամ կալանավորը Միքայելյանի անվան հիվանդանոց է տարվել այս տարվա հունիսի 12-ին:










































