Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եթե պետ ես` «ասպետ ես…», զինդատախազ ես` զինվորին պիտի «խազե՞ս»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած շատ սպաներ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ մեծ պատասխանատվությամբ պետք է մտնեն բանակ: Չեն հասկանում, որ զորամաս մտած զինվորի հետ պետք է խոսել ոչ թե «արա»-ով կամ «արքա»-ով` կախված զինվորի պապայի «տրամաչափից» կամ ելնելով գողական` սեփական պատկերացումներից, այլ զինվորական կարգուկանոնին համապատասխան: Օրինակ` «արա, ռեխդ փակի»-ի փոխարեն պետք է ասել` «զինվո’ր, չխոսել», որ անկախ պապայի ով լինելուց` զինվորը հասկանա, որ բոլորն էլ հավասար են, ասի` «մեռնեմ օրենքին» ու ենթարկվի:

ԼՂՀ հյուսիս-արևելյան զորամասերից մեկում հանգիստ ծառայել են վանաձորցի լեյտենանտ, հրետանային դիվիզիոնի մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, 22-ամյա Արեն Ղարդաշյանը և զովունցի, ժամկետային զինծառայող, շարքային Խաժակ Ալեքսանյանը: Բայց 2012թ-ի նոյեմբերի 13-ին երևի Խաժակը շատ հոգնած է եղել և մոռացել է, որ զինվորական ծառայության ժամանակ քայլելիս ձեռքերը պետք է աջուձախ տանի. ժամը 14.15-ի սահմաններում, երբ դասակը շարք է կանգնել` ճաշարան գնալու համար, Խաժակը ձեռքերը դրել է գրպաններում և քայլել դեպի ճաշարան: Դասակի հրամանատար Արենը նկատել է և փողոցային լեզվապաշարով նրան դիտողություն է արել, ասելով` «արա, ձեռքերդ գրպանիցդ հանի»: Խաժակը շրջվել է դեպի պետը և հարցել, թե «արա» արտահայտությունն ում է վերաբերվում: Արենը կոպիտ կերպով պատասխանել է` «արի պահասենյակ կասեմ»: Զինվորները գնացել են ճաշարան, իսկ Արենն ու Խաժակը` պահասենյակ: Այնտեղ մտնելուց հետո Արենը դուռը փակել է, ըստ Խաժակի` բռնել իր օձիքից` թափահարել, ապտակել և հայհոյել: Խաժակն էլ ջղայնացել է ու պետի ոտքերից այնպես է բռնել ու քաշել, որ վերջինս ընկել է և թիկունքով, գլխով զարնվել զինարկղերին: Ստացած հարվածից Արենը գոռացել է, քանի որ գլուխը վնասվել է և սկսել արնահոսել: Միջանցքի հերթապահը ձայներից մոտ է վազել, որ ներս մտնի, բայց դուռը փակ է եղել: Այդ պահին դուռը բացել և պահասենյակից դուրս է եկել Խաժակը` Արենին թողնելով այնտեղ ընկած:

Ավելի ուշ պարզվել է, որ Արեն Ղարդաշյանի առողջությանը թեթև վնաս է պատճառվել: Ուստի նախաքննական մարմինը Խաժակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրել պետի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որը պատժվում է` առավելագույնը 3 տարի կարգապահական գումարտակում պահելով, կամ առավելագույնը 5 տարվա ազատազրկում:

Իսկ Արեն Ղարդաշյանին մեղադրանք է առաջադրվել զինվորին վիրավորելու համար, որը պատժվում է առավելագույնը 2 ամսվա կալանքով, կամ` կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 6 ամսով:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել նրանց առաջադրված մեղադրանքում և հաշվի առնելով, որ Արեն Ղարդաշյանը կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, իսկ Խաժակ Ալեքսանյանը` միջին ծանրության հանցանք, վերջինիս դատապարտել է 3 ամսվա ազատազրկման` 1 տարվա պայմանական փորձաշրջանով, իսկ Արեն Ղարդաշյանին` 2 ամսվա կալանքի` կրկին մեկ տարվա պայմանական փորձաշրջանով:

Դատարանը նման վճիռ է կայացրել` հասկանալով, որ ամբաստանյալներն ընդունել են մեղքը, զղջացել և կարող են ուղղվել առանց ազատությունից զրկվելու` մնալով զորամասերի հրամատարության հսկողության տակ: Սակայն այդ դատավճռից դժգոհ է մնացել զինդատախազությունը, որը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է ավելի խիստ պատիժ` Խաժակ Ալեքսանյանին պահել կարգապահական գումարտակում 1 տարի 6 ամիս, իսկ Արեն Ղարդաշյանին կալանքի տակ պահել 2 ամիս:

Հ.Գ. Զինդատախազության մոտեցումը թեև ընդունելի չէ, բայց զարմանալի էլ չէ. շատ աղմկահարույց գործերով, որոնցում առկա են եղել դաժան ծեծի և խոշտանգման դրվագներ` մահվան կամ սպանության ելքով, իրական մեղավորները գրեթե միշտ մնացել են մեղադրանքի և դատավճռի լուսանցքում: Լավագույն դեպքում` կալանավորվել են մի քանի ամսով` հասարակական ճնշման ներքո: Իսկ Խաժակի և Արենի թեթև միջադեպի դեպքում զինդատախազությունը հանկարծ որոշել է խիստ լինել…, բայց այդպես էլ չի կարողանում դատերի «խազերը» ճիշտ տեղում դնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում