Իսրայելի բանակը զորավարժանքներ է անցկացնում Իսբա Ջալիլ տեղանքում՝ Լիբանանի հետ սահմանի վրա: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Հաղորդագրության համաձայն՝ վերջին շաբաթներին իսրայելական բանակը սկսել է ավելի հաճախ զորավարժանքներ անցկացնել Գոլանի շրջափակված բարձունքներում և Լիբանանի հետ սահմանի վրա:
Լիբանանի հետ սահմանի վրա իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ այս տարածքում Սիրիայի կառավարական զորքերը սկսել են մարտեր մղել ապստամբների դեմ:








































