Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու ցանկություն է ունեցել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանին որոշակի տեղեկություններ կամ կասկածներ են հասել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու հույսեր է փայփայել: Դա է եղել նաև պատճառը, որ նա հունիսի 29-ին նախագահականում հրավիրած հայտնի քննարկման ժամանակ այդքան կոպիտ է խոսել Ի. Զաքարյանի հետ:

Իր հերթին ՎՊ նախագահն իր գործունեության հրապարակային հատվածը բավականին աղմկոտ է կազմակերպել հենց այդ մտադրությունների շրջանակում: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՎՊ վերջին հաշվետվությանը: Իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ Ի. Զաքարյանն այդ ցանկությունը բավականին վաղուց է ունեցել՝ ՎՊ նախագահ նշանակվելուց քիչ անց: Նա իր աշխատանքի բերումով հաճախ է հանդիպել Ս. Սարգսյանին և մինչև վերջին աղմկոտ քննարկումը՝ վայելել է նախագահի բացարձակ վստահությունը: Ս. Սարգսյանը գրեթե «հալած յուղի» տեղ է ընդունել նրա ներկայացրած բացահայտումներն ու փաստարկները: Եվ հենց այդ վստահությունն է Ի. Զաքարյանին համարձակություն և հնարավորություն տվել ՎՊ բոլոր բացահայտումների հրապարակումներն այնպես ներկայացնել, թե իբր ինքն է Հայաստանի տնտեսական կամ պետական միջոցների չարաշահման միակ մտահոգ պաշտոնյան:

Գործնականում պետական բոլոր հիմնարկները մուտք գործելու, դրանց ֆինանսական շրջանառությունը ստուգելու հնարավորությունն է նրա մոտ առաջացրել վարչապետ դառնալու ցանկությունը: Հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը վարչապետի փոփոխություն է պահանջում, Ի. Զաքարյանը դարձել է այդ պաշտոնին հավակնողներից մեկը: Սակայն նախագահականում տեղի ունեցած հայտնի քննարկումից ու Ս. Սարգսյանի քննադատությունից հետո այդ հույսերն ի չիք են դարձել:

Ազգային ժողովում 2012թ. հաշվետվության ներկայացման ժամանակ նրա այն հայտարարությունը, թե գնումների ոլորտում համակարգային չարաշահումներ են տեղի ունեցել, կամ բյուջեի 701 մլրդ դրամը չարաշահման ռիսկի տակ է, որքան էլ իրական լինի, միաժամանակ, ըստ էության, մեղադրանք էր՝ ուղղված ողջ իշխանություններին: Այդ մեղադրանքը անուղղակիորեն առնչվում է նաև Ս. Սարգսյանին, քանի որ նա է իշխանության ղեկավարը: Ահա թե ինչու Ի. Զաքարյանին առայժմ չի ներում Ս. Սարգսյանը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ Ի. Զաքարյանը փորձում է մեղմել Ս. Սարգսյանի՝ իր նկատմամբ ունեցած դժգոհությունն ու վերականգնել նախկին վստահությունը: Արդեն մամուլում հրապարակումներ են եղել, որ Ս. Սարգսյանը աշնանը՝ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նրան չի ցանկանում կրկին առաջադրել ՎՊ նախագահի պաշտոնում: Այսքանից հետո և այս իշխանությունների օրոք նա այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին: Այս պարագայում արդեն Ի. Զաքարյանը փորձում է այնպես անել, որ իրեն գոնե ընդմիշտ չհեռացնեն իշխանությունից, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնից հետո կարողանա այլ պաշտոն ստանալ:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում