Monday, 15 06 2026
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

«Պետք է լուծել խնդիրն այնպես, որ մենք չունենանք «կամ-կամ»-ի իրավիճակ»

Aravot.amզրուցել է ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: 

Պարոն Մնացականյան, Հայաստանի և իր գործընկերների հարաբերությունները բնութագրելու համար վերջին շրջանում հաճախ օգտագործում են «և-և», «կամ-կամ» շաղկապները: Որքանո՞վ է դա տեղին, վերջապես ո՞ւր է գնում Հայաստանը, և արդյոք այդ ճանապարհին անկե՞ղծ է իր գործընկերների հետ:

 – Այս ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքականությունը եղել է ամբողջովին հայաստանամետ: Հայաստանը կառուցել է իր անվտանգության ու զարգացման համապարփակությունը՝ համագործակցելով իր գործընկերների հետ: Եվ մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր գործոնը եղել և մնում է նույնը՝ կանխատեսելիություն և քաղաքականության վարման հստակ տրամաբանություն, որը հասանելի և հասկանալի է մեր գործընկերներին: Այդ քաղաքականության իրականացման ճանապարհին մենք չենք կարող անկեղծ չլինել: Ոչ մենք ենք միամիտ, որ մի ուղղությամբ մի բան խոսենք, մյուս ուղղությամբ՝ մեկ այլ բան, ու ենթադրենք, որ մեր գործընկերների համար կարող է նման քայլն ընդունելի լինել, ոչ էլ մեր գործընկերներն են այդքան միամիտ, որ նման ձևով երկխոսություն վարեն: Մեր հիմնական նպատակներից մեկն է՝ հասանելի դարձնել մեր քաղաքականության տրամաբանությունը և ընդունելի դարձնել այն, որովհետև մեր տրամաբանության մեջ քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ ամբողջովին բացառված է հակասությունների խրախուսումը, հակասություններ թույլ տալը մեր տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ: Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը և ԱՊՀ տարածքում համագործակցության ձևաչափերը իրարամերժ չեն, այլ իրական ցանկության դեպքում կարող են համատեղելի լինել:

 – Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությա՞նը:

 – Իհարկե: ՀՀ անկախությունից ի վեր՝ ԵՄ-ի հետ մերձեցումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից: Այդ տարիների ընթացքում ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում  ժողովրդավարական հասարակության կայացմանը, տնտեսության զարգացմանը, պետական կառավարման հաստատությունների կայացմանն ու զարգացմանը: Մենք այսօր ունենք շատ էական, կարևոր գործընթաց, որը Ասոցացման համաձայնագրի բանակցություններն են ԵՄ-ի հետ: Այդ համաձայնագիրը բանակցվել է բավական երկար ժամանակ և այժմ գտնվում է ավարտական փուլում: Դրա հետ մեկտեղ մենք ունենք պայմանագրային քաղաքական հարաբերություններ տարբեր կառույցների շրջանակներում, և իրատեսական չէ՝ մի ուղղությունը մեկին, մեկ այլ ուղղությանը հակասելու վրա քաղաքականություն վարել: Ասոցացման համաձայնագրի մեջ չկա որևէ տարր, և մենք չէինք կարող դա թույլ տալ, որը կարող է հակասություն ստեղծել մեր գործընկերության այլ ուղղություններով: Մենք աշխատել ենք գործընկերների հետ, որոնց համար հասկանալի է եղել այդ տրամաբանությունը: Մենք պնդել ենք, բացատրել ենք և գտել ենք ձևակերպումներ, որոնք ներդաշնակեցնում են մեր գործընկերների հետ աշխատանքները՝ համապարփակ պահելու մեր ընդհանուր արտաքին քաղաքականությունը, իսկ դա  բխում է առաջին հերթին Հայաստանի համապարփակ անվտանգության ու զարգացման նպատակներից: 

 – Երբ խոսվում է հնարավոր հակասությունների մասին, առաջին հերթին հիշվում է Ռուսաստանի գործոնը:

 – Մեր քաղաքական, տնտեսական, պատմամշակութային և բազմաթիվ այլ կապերը Ռուսաստանի հետ ստեղծվել են տասնյակ տարիների, դարերի ընթացքում: Ռուսաստանն այս տարածաշրջանի անդամ է:  Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագրերի հսկայական ծավալ՝ թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Մեր գործընկերները՝ ԵՄ-ի ուղղությամբ, չեն կարող չճանաչել, օրինակ, ՀԱՊԿ-ի դերակատարությունը մեր անվտանգության հարցում, և մենք չենք ունեցել իրավիճակ, որ հարցականի տակ դնենք կամ էլ ինչ-որ ձևով մարտահրավեր նետենք այս շրջանակներում մեր համագործակցությանը: Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականության օրակարգը, մենք մինչև հիմա ցույց ենք տվել, որ շատ վստահելի և կանխատեսելի գործընկեր ենք տարածաշրջանում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: ԵՄ-ին անդամակցելու մասին երբեք չենք խոսել, որովհետև օրակարգում չկա այդ հարցը: Բացի այդ, մենք հաշվարկում ենք մեր շահերը, մեր աշխարհաքաղաքական դիրքը և մեր վստահելիությունը՝ որպես գործընկեր: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնելը չենք դնում որպես հակասության մեջ մեկ այլ ուղղության հետ:

 – Մեր գործընկերների համար ընկալելի՞ են, հասկանալի՞ են համագործակցության այն ծավալն ու չափը, որ մենք նախատեսում ենք իրականացնել մեր մյուս գործընկերների հետ:

 – Սա մեր մշտական աշխատանքն է, հենց դա է մեր աշխատանքի իմաստը՝ մեր գործընկերների հետ ներգրավված լինել մշտական երկխոսության մեջ, որպեսզի բացատրենք մեր քաղաքականության տրամաբանությունը, լսենք մեր գործընկերների մեկնաբանությունը, վստահ լինենք, որ նրանց մոտ թյուրըմբռնում չի ստեղծվում, և եթե կա նման բան, ապա պետք է անդրադառնալ այդ խնդրին: Պետք է լուծել խնդիրը այնպես, որ մենք չունենանք «կամ-կամ»-ի իրավիճակ. սա արդեն կիրառական աշխատանք է: 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք aravot.am-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում